Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի Անվան Ժողովրդական Արվեստի Թանգարան
Հովհաննես Շարամբերյանի անմիջական նախաձեռնությամբ 1979թ-ին հիմնադրվում է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը։ Այն ընդգրկված է Դիլիջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Թանգարանի ցուցադրությանը ներկայացված են հայ ժամանակակից վարպետների և ինքնուս ստեղծագործողների աշխատանքներ։ Բազմաթիվ ազգագրական արժեք ներկայացնող ցուցանմուշներ և կենցաղային իրեր կարելի է տեսնել, ինչպես օրինակ՝ գորգեր և կարպետներ։ Թանգարանային ֆոնդը ունի մոտ 847 ցուցադրական նմուշ։
Թանգարանի շենքը քաղաքի հնագույն շինություններից մեկն է։ Շատ անվանի հյուրեր են հյուրընկալվել այս տանը՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը և այլ անվանի մարդիկ։
Թանգարանը կազմակերպում է ժողովրդական վարպետների և գեղանկարիչների ցուցահանդեսներ՝ տարբեր ժանրերով։